Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երևանում` «Ձեռքներդ հեռու Արցախից» կարգախոսով երթ

Երևանում` «Ձեռքներդ հեռու Արցախից» կարգախոսով երթ
22.04.2016 | 12:53

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթը»: Երթի կազմակերպիչները` մի շարք քաղաքացիական ակտիվիստներ, պնդում են, որ Երևան ժամանող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է Հայաստանի իշխանությունների հետ քննարկել «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կրեմլի պլանը», որը երթի մասնակիցները համարում են «հակահայկական», մատնանշելով ռուսաստանյան լրատվամիջոցներում հրապարակված կարգավորման որոշ թեզեր: Երթը ուղղվեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
Երթի մասնակիցները պահանջում են բացառել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի կազմող տարածքների հանձնումը Ադրբեջանին, հրաժարվել միջազգային խաղաղապահների տեղակայումից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը:

Դիտվել է՝ 2524

Մեկնաբանություններ